Ինչ նոր հարձակման մասին է գուժում ՀՀ ոստիկանության անցկացրած զորավարժությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել էր ոստիկանության պարեկապահակային գունդ: Ոստիկանապետին և նրան ուղեկցող սպաներին ներկայացվեց մասնագիտական վարժանքների համալիր՝ բաղկացած երկու մասից: Առաջին մասում պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ խմբերն իրականացրին զինված հանցագործների վնասազերծման գործողություններ:

Վարժանքների երկրորդ փուլն ընդգրկում էր ձեռնամարտի և զենքի կիրառման գործողությունների համալիր:

Իհարկե, լավ է, որ ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է, վերազինվում և հրապարակավ ի ցույց դնում ֆանտաստիկ ունակությունները: Բայց հիշեցնենք, որ նման վարժանքներ ՀՀ ոստիկանությունը իրականացրեց նաև 2015 թվականի նոյեմբերի 18-ին: Այդ օրը ևս նման զորավարժություն տեղի ունեցավ, որի ընթացքում բեմադրվեցին տեսարաններ, թե ինչպես կարելի է ոստիկանական գունդը գրաված ապստամբներին վնասազերծել:

Կարծես թե ոստիկանության «սիրտն ինչ որ վատ բան էր գուշակում» քանի որ այդ զորավարժություններից 8 ամիս անց՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության նույն Պարեկապահակային գունդը: Եվ ցուցադրված վարժանքները օդում թողած պղպջակի էֆեկտ ունեցան, որովհետև զինյալները անխոչընդոտ մտան ՊՊԾ գնդի տարածք՝ գերեվարելով 2 բարձրաստիճան ոստիկանների: Ունեցանք զոհեր, վիրավորներ:

Հետաքրքիր է՝ այս վարժանքներից հետո ի՞նչ զարգացումներ կհետեւեն ՊՊԾ գնդի տարածքում: Արդյո՞ք ինչ-որ նոր գործընթացի մասին է գուժում ՀՀ ոստիկանության օրեր առաջ տեղի ունեցած զորավարժությունը…




Լրահոս