Նախատոնական օրերին գրեթե բոլորս զբացված ենք մեր հարազատների համար հարմար նվերներ փնտրելով: Ցանկություն կա ընտրել ոչ միայն օրիգինալ, այլլև օգտակար իր: Ընտրելով նվեր, չպետք է մոռանալ մի քանի կանոնների մասին:
Ինչ չի կարելի նվիրել Ամանորին՝
Ժամացույց
Այսպիսի նվերը չի ընդունվում աշխարհի շատ երկրներում: Համարում են, որ այսպիսի նվերը վկայում է սպասվող վեճերի մասին:
Դանակներ
Տեսակետ կա, որ այսպիսի նվերն ընտանիքում անախորժություններ և վեճեր կբերի: Եթե քեզ դանակ են նվիրում, պետք է նվիրողին կոպեկ տաս, որպեսզի դժբախտությունն անցնի կողքովդ:
Գուլպաներ
Նշվում է, որ կինը չպետք է գուլպաներ նվիրի սիրելի ամուսնուն, քանի որ դրանցով վերջինս կարող է հեռանալ տանից:
Գրքեր
Հնուց եկած ավանդույթի համաձայն գիրք չի կարելի նվիրել սիրելի անձնավորությանը, քանի որ դա բաժանման մասին է խոսում: Նաև պետք չէ գիրք նվիրել ամուսնական զույգին:
Հայելի
Հայելու հետ կապված տարբեր երկրներում տարբեր մեկնաբանություններ են առկա: Այն հաճախ օգտագործում են գուշակությունների համար և կարծում են, որ այդպիսի նվերը դժբախտություն կբերի ընտանիքում:
Սպասք
Պետք է հիշեր, որ ամուսնության օրը նորապսակները սպասք են կոտրում, որպեսզի վատ պահերը թողնեն անցյալում: Եթե ցանկանում եք սպասք նվիրել, ապա ներսում ինչ-որ բան դրեք:
Կենդանիներ
Պետք չէ կենդանի նվիրել՝ առանց ապագա տիրոջ համաձայնության:
Փողկապ
Կարծիք կա, որ այսպիդի նվերը նվիրող կապում է նվեր ստացողի հետ:
Այսքանից հետո հարց է առաջանում՝ ինչ նվիրել Ամանորին: Իհարկե, հիանալի նվեր կլինի գումարը, շնորհակալագրերը, օծանելիքը, դիմահարդարման միջոցները, ինչպես նաև՝ էլեկտրական սարքավորումները: