ՄԻՊ-ը պատրաստվում է այցելել Ներսես Պողոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը, ով դեկտեմբերի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել, մինչ օրս չի դադարեցրել այն:

ArmLur.am-ին Մարդու իրավունքների պաշտպանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ այցելել են Ներսես Պողոսյանին և մոտակա օրերին ևս մեկ այց կկատարեն:

Նշենք, որ Ներսես Պողոսյանն իր պաշտպանին հայտնել էր, որ հացադուլը չի դադարեցրել և դադարեցնելու մտադրություն չունի: Երեկ հայտնի դարձավ նաև, որ վերջինս ջրադուլ  է հայտարարել:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս