Այսօր կամ վաղը պարզ կդառնա գլխավոր ինտրիգի պատասխանը՝ Գագիկ Ծառուկյանը կվերադառնա, թե ոչ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով. «Հանրությունը սպասում է փոփոխությունների, եւ  պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը: Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, եւ այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»: Թե ինչ միասնություն է ձեւավորվել Օհանյանի շուրջ, դժվար չէ կռահել` հաշվի առնելով մինչ այս եղած հայտարարությունները:

Այն է` Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ը եւ էլի մի քանի մանր կուսակցություններ ու հայտնի անհատներ՝ Ամարասի Արթուր, կբոլորեն Օհանյանի շուրջ: Բայց խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր կամ վաղը պարզ կլինի` «Ծառուկյան» դաշինքի շուրջ ավելի շատ կմիավորվե՞ն, թե՞ պաշտպանության նախկին նախարարի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս