ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտպանության նախարարին չեն զեկուցվում զորակոչի խախտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեն հայտեց, որ ինքնասպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Իսկ լրատվամիջոցներին միակողմանի ծնողազուրկ զոհված զինծառայողի մայրը հայտնել է, որ որդու մարմնին կապտուկներ են եղել՝ միաժամանակ բացառելով ինքնասպանության վարկածը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, անդրադառնալով կատարվածին, մանրամասնեց, թե ինչու է միակողմանի ծնողազուրկ զորակոչիկը մարտական դիրքում անցել ծառայության. «Ինձ զեկուցած նյութերից զորակոչի որեւէ խախտում չի ֆիքսվում: Քննությունը շարունակվում է: Մենք հետամուտ ենք լինելու, եւ հատ-հատ հետեւելու ենք այդ գործերին»,- կոնկրետ դեպքին չանդրադառնալով՝ նշեց նախարարը:

Վերջում նախարարը խոստացավ կրկին ուսումնասիրել զինծառայողի գործը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս