Երկու նոր նամականիշ՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 25–ամյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հունվարի 27-ին մարվեցին և «Հայփոստի» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեցին երկու նամականիշ՝ նվիրված «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային:

Երկու նամականիշերից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը՝ ծածանվող ՀՀ եռագույն դրոշի համադրությամբ: Երկու նամականիշերի վրա պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանը: Նամականիշերի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշերի մարումն իրականացրեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Երկրորդ աստիճանի Մարտական խաչի ասպետ, շարքային զինծառայող Նարեկ Մալխասյանը:

«Հայփոստ» ՓԲԸ-ն միշտ հատուկ ուշադրության է արժանացնում Հայաստանի Հանրապետության պետական հոբելյաններն ու տոները՝ թողարկելով նամականիշեր, որոնք կրում են մեր երկրի յուրօրինակ ուղերձը՝ հայկական մշակույթը տանելով աշխարհի տարբեր ծայրեր:

Թողարկման օրը` 27 հունվարի 2017թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 40 000 հ. x 2

 




Լրահոս