Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար։
Գումարը կուղղվի էլեկտրամատակարարման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի վերականգնմանը, սոցիալական ենթակառուցվածքների պահպանմանն ու մարդասիրական օգնությանը։
Ֆինանսավորման մի մասն ուղղվելու է նաև առաջնագծին հարակից շրջանների բնակիչներին, ներքին տեղահանվածներին և հարևան երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում ապաստանած ուկրաինացի փախստականներին աջակցելուն։
Համապատասխան որոշումն արդեն հավանության է արժանացել Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի կողմից։




























