Գլենդելի հայ փաստաբանները մեղադրվում են Ցեղասպանության զոհերի ժառանգների միջոցները յուրացնելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլենդելում փաստաբաններ Վարդգես Եղյանն ու Ռիտա Մահտեսյանը, ովքեր ամուսիններ են, մեղադրվում են Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներից ավելի քան $300,000 հափշտակելու մեջ, գրում է Los Angeles Times-ը;

Զույգը հերքում է այդ մեղադրանքները:

Փաստաթղթերի համաձայն՝ զույգը 2 կեղծ շահույթ չհետապնդող խումբ է ստեղծել՝  միջոցները յուրացնելու համար:2005թ. ֆրանսիական AXA S.A. ապահովագրական ընկերության դեմ դատական հայց էր ներկայացվել՝ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հատուցելու համար: Եղյանն ու Մահտեսյանը այդ գործով համախորհրդատուներ էին:

Դատարանի վճռով հատուցվելիք գումարը կազմել էր $20 միլիոն, ներառյալ  $17,5 միլիոնը, որը պետք է վճարեր ապահովագրական ընկերությունը:

Պարբերականը նշում է, որ $300,000 -ը փոխանցվել է այդ երկու կազմակերպություններին, քանի որ դրանք որպես բարեգործական են որակվել: Այդուհանդերձ, Եղյանին և Մահտեսյանին չի հաջողվել բարեգործական գործունեությունն ապացուցող որևէ փաստաթուղթ ներկայացնել:

Եվ, ինչպես հայտնում է պարբերականը, փաստաբաններն այդ գումարով վճարել են իրենց 2 երեխաների ուսման վարձը:




Լրահոս