Կառավարությունը մերժել է Վանաձորում նոր ընտրություններ նշանակելու միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսացկության խորհրդի նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջնորդությունը՝ Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը: Նա նաև նշել է, որ դիմումի պատասխանն արդեն ուղարկվել է պատգամավորին։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստացել էր 13 մանդատ, «Լուսավոր Հայաստան»-ը 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, իսկ ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: Եվ չնայած «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և  «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջև կնքված համաձայնագրով այս կուսակցությունների ավագանու բոլոր անդամներն իրենց ձայնը պետք է տային Քրիստ Մարուքյանին, սակայն Ասլանյանը հոկտեմբերի 10-ին կայացած փակ քվեարկության արդյունքում ստացավ 19 ձայն, իսկ Մարուքյանը` 14:




Լրահոս