«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանի մասով նոր քրեական գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան:
Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016-ից 2021 թվականների ընթացքում զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես, կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգովածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անձնական այլ շահագրգովածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին:
Մամիկոն Ասլանյանը տեսանյութ է հրապարակել և մանրամասներ ներկայացրել։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































