«Համախմբում»-ը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախ փաստաբանները, ապա «Համախմբում» կուսակցությունը հիմնավորեցին, որ ապրիլի 2-ին ընտրությունների նշանակումն օրենքի խախտում է։ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ համաձայն է հետաձգել 4-5 օրով, բայց ոչ թե այն պատճառով, որ օրենքը խախտվել է, այլ որ ապրիլյան պատերազմի օրն է դա։ Բայց, մեր տեղեկություններով, «Համախմբում» կուսակցությանը դա չի գոհացրել, եւ նրանք այժմ մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու օրվա ընտրությունը, քանզի ոչ թե 4-5 օրվա մասին է խոսքը, այլ մոտ 20 օրվա։ Նրանք այժմ փորձում են ստանալ համապատասխան քանակի պատգամավորների ստորագրություններ, որպեսզի կարողանան դիմել ՍԴ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս