
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում տիտղոսը պաշտպանող «Բարսելոնան» Մադրիդում մրցեց «Աթլետիկոյի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով:
Պատասխան հանդիպումը փետրվարի 7-ին է: Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Սելտան» ու «Ալավեսը», որոնց առաջին հանդիպումը փետրվարի 2-ին է:
Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Աթլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա»՝ 1:2
Անտուան Գրիզման, 59 – Լուիս Սուարես, 7, Լիոնել Մեսի, 33