Հայտնի է, թե որքան գումար կստանա Աթլետիկոն ԵԼ-ի եզրափակչում հաղթելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, թե որքան եկամուտ կունենա «Աթլետիկոն» եվրագավաթներում իր ելույթների համար:

Ինչպես հայտնում է «AS»-ը, Եվրոպա լիգայի եզրափակչում «Մարսելին» հաղթելու համար (3:0) իսպանական ակումբը 6,5 մլն եվրո կստանա:

Պարտության դեպքում թիմը կարող էր 3 մլն եվրոյով պակաս վաստակել` 3,5 մլն եվրո:

Կիսաեզրափակչում հաղթելու համար «Աթլետիկոն» 1,6 մլն եվրո է ստացել, իսկ քառորդ եզրափակչում` 1 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, ակումբը Եվրոպա լիգային մասնակցելու համար մոտ 10,3 մլն եվրո կվաստակի:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, որտեղ թիմը զբաղեցրել է 3-րդ տեղն ու որակավորվել ԵԼ-ին, «Աթլետիկոն» 16,3 մլն եվրո է վաստակել:




Լրահոս