Լեռնանիստ գյուղի մթերային խանութում պայթյուն է տեղի ունեցել. կա երկու զոհ և երկու տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:

Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ մթերային խանութի շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ՝ դարձյալ, ըստ նախնական տեղեկությունների, փլատակների տակ քաղաքացիներ կան։

Կայքի տեղեկություններով՝ քաղաքացիները, փրկարարները, ոստիկանների և բժիշկների հետ համատեղ աշխատանքներ են կատարում՝ պարզելու՝ փլատակների տակ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ աշխատակիցներ հաստատ կան այնտեղ։

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս