Ամերիկացի սենատորը հայտնել է Ռուսաստանի կողմից միջուկային մարտագլխիկներով հրթիռների տեղակայման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Ռուսաստանը հրթիռներ է տեղակայում միջուկային մարտագլխիկներով՝ խախտելով միջին և փոքր հեռավորության հրթիռների արգելման մասին համաձայնագիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է փորձել ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիային, իսկ միևնույն ժամանակ թևավոր հրթիռներ է տեղակայում միջուկային մարտագլխիկներով, ինչը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների համար»,-ասվում է Մաքքեյնի հայտարարության մեջ:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիան պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին պաշտպանելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր էջում քննադատել էր Մաքքեյնին՝ նրան մեղադրելով «թշնամուն խրախուսելու» մեջ:




Լրահոս