Կալանավայրերից խարդախություններն իրականացվում են ՔԿՀ-ների ղեկավարների իմացությա՞մբ. ստուգում են` զգուշացնելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն օրերս խորհրդակցություն էր անցկացրել ՔԿՀ-ներում պահվող կալանավորների եւ դատապարտյալների կողմից հենց կալանավայրերից ահռելի չափերի հասնող խարդախությունների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այս խորհրդակցությունից հետո ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը որոշել է գործի անցնել` ստուգումներ իրականացնելով կալանավորների եւ դատապարտյալների մոտ: Սակայն այդ ստուգումները ձեւական բնույթ են կրում: Բանն այն է, որ դրանից առաջ ՔԿՀ վարչության աշխատակիցները զգուշացրել են դատապարտյալներին:

Այդպես է եղել, օրինակ, «Կոշ» ՔԿՀ-ում, որտեղ դատապարտյալներին ասել են անհատական խցերում ստուգումներ սկսելու մասին: Փաստորեն, այսպես էլ ավելի է հիմնավորվում այն տեսակետը, որ կալանավայրերից խարդախություններն իրականացվում են հենց ՔԿՀ-ների ղեկավարների իմացությամբ, բնականաբար, որոշակի փոխհատուցման դիմաց:




Լրահոս