«Մորեխի նման թռնում են տեղից տեղ` մենակ հայտնվեն այդ աթոռի վրա: Հայաստանի նախընտրական փուլում բացարձակ գաղափարական հայտեր չեղան»,- Այս մասին այսօր լրագրոների հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով ՝ այն ինչ-որ ասում է դա մեր երկրի ձախողված արդյունքն է: Բոլոր քաղաքական ուժերն ասում են, թե ինչ են ուզում, բայց ոչ-ոք չի ասում, թե ինչպես է ուզում: Քաղաքական ուժերը ոչ, թե պետք է ժողովրդին առաջարկեն՝ ինչ են ուզում, այլ թե ինչպես են հասնելու դրան.
«Ինչպես են տեսնում երկրի զարգացումը: Ցավոք սրտի այս քաղաքական դաշտում, քաղաքական այս փուլը չարձանագրվեց: Ռուսաստանի դերն ավելացել է: Ռուսաստանը հարցեր է լուծում, ոչ մեկ աշխարհում չի ասում, այդ հարցերը մի լուծի: Սիրիայից հետո հաջորդը լինելու է Հարավային Կովկասը: Մեր կռիվն այս պահին այնքան թուրքի հետ չէ, որքան միջազգային կառույցների»: