Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքում փետրվարի 22-ին, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 23-25-ը կբարձրանա 10-15 աստիճանով:

Երևանում փետրվարի 22-ին, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն:




Լրահոս