ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հայ յեղափոխական դաշնակցության» գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց ՀՅԴ համամասնական ցուցակը եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների ցանկը:

Տեղեկացրին, որ ստեղծվել է 13 տարածքային կառույցի շտաբներ: Դաշնակցությունը ընտրություններին կմասնակցի «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով:
Այսպիսով՝ ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝
Արմեն Ռուստամյան- ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, դասական քաղաքական գործիչ:
Աղվան Վարդանյան-ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՀ նախկին սոցապնախարար, այժմ` ՀՅԴ շտաբի պետն է:
Դավիթ Լոքյան-ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, բազում բիզնեսների սեփականատեր:
Արմենուհի Կյուրեղյան-ՀՅԴ անդամ:
Լեւոն Մկրտչյան- ՀՀ կրթության եւ գիտության նախարար:
Արծվիկ Մինասյան- ՀՀ բնապահպանության նախարար:
Արմեն Բաբայան- ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «Գրանդ քենդի» ընկերության հովանավորյալ:
Ռուզաննա Առաքելյան- ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր:
Սպարտակ Սեյրանյան- ՀՅԴ անդամ, կրթության եւ գիտության նախկին նախարար:
Միքայել Մանուկյան- ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գործարար:

Հաջորդ տասնյակում են՝
Արտակ Սարգսյան- ՀՅԴ անդամ
Նունե Պետրոսյան- ՀՅԴ անդամ
Արտավազդ Սահակյան- ՀՅԴ անդամ
Աշոտ Սիմոնյան- ՀՅԴ անդամ
Արթուր Եղիազարյան- ՀՅԴ անդամ
Լիլիթ Մանուկյան- ՀՅԴ անդամ
Հայկ Առաքելյան- ՀՅԴ անդամ
Արթուր Ղազարյան- ՀՅԴ անդամ
Վազգեն Մանասյան- ՀՅԴ անդամ
Ժասմեն Ասրյան- ՀՅԴ անդամ

Իսկ երրորդ տասնյակում են`
Արսեն Համբարձումյան- ՀՅԴ անդամ, նախկին սոցապնախարար
Վահան Գեղամյան- ՀՅԴ անդամ
Գագիկ Գեւորգյան- ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր
Մարինե Նանյան- ՀՅԴ անդամ
Իշխան Սաղաթելյան- ՀՅԴ անդամ
Ռոմիկ Մանուկյան- ՀՅԴ անդամ, Շիրակի նախկին մարզպետ
Արտաշես Շահբազյան- ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր
Անահիտ Հարությունյան- ՀՅԴ անդամ
Սերգեյ Լոքյան- ՀՅԴ անդամ, ՀՀ նախկին վաչապետ Հովիկ Աբրահամյանի օգնական, Դավիթ Լոքյանի որդին
Կարեն Շախմուրադյան- ՀՅԴ անդամ, վաղամեռիկ Ռաֆայել Շախմուրադյանի որդին, գործարար:
Ռեյտինգային թեկնածուներ
Թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանները, Դաշնակցությունն առաջադրել է Ռուզաննա Առաքելյանին, Վահան Գեղամյանին, Սերգեյ Լոքյանին:
Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Դավիթաշեն, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջանները, առաջադրել է Միքայել Մանուկյանին, Հովհաննես Վարդանյանին (Արաբկիրի վարչակազմի ղեկավարն է), Անահիտ Հարությունյանին:
Թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները, առաջադրել է Արթուր Եղիազարյանին, Մհեր Սահակյանին, Սամվել Սարգսյանին:
Թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոն, Նուբարաշեն, Էրեբունի վարչական շրջանները, առաջադրել է Լեւոն Գրիգորյանին, Բագրատ Եսայանին, Անահիտ Հարությունյանին:
Արարատի մարզում առաջադրել է փոխմարզպետ Հայրապետ Բաբայանին, Արտակ Չոբանյանին, Արա Վարդանյանին, ով Աղվան Վարդանյանի եղբայրն է:
Արմավիրի մարզում՝ Արծվիկ Մինասյանին (բնապահպանության նախարարն է), Գագիկ Գաբրիելյանին, Անդրանիկ Կարապետյանին, Հասան Թամոյանին:
Արագածոտնի մարզում` Տարոն Տոնոյանին («Շենգավիթ» ԲԿ-ի համասեփականատերն է), Գուրգեն Շահինյանին, Կարեն Շահազիզյանին:
Գեղարքունիքում` Իշխան Սաղաթելյանին, Արտաշես Նիկոյանին, Սարիկ Բարսեղյանին:
Լոռու մարզում՝ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանին, Զոհրաբ Թորոսյանին, Արմենուհի Կյուրեղյանին,
Կոտայքում՝ Մուշեղ Մանասյանին, Արտաշ Հունանյանին, Հայկ Սարգսյանին:
Շիրակի մարզում՝ Ռոմիկ Մանուկյանին, Աշոտ Կուրղինյանին:
Սյունիքում եւ Վայոց ձորում՝ Գագիկ Գեւոգյանին, Նունե Պետրոսյանին, Արտակ Սարգսյանին:
Տավուշում՝ Արտավազդ Սահակյանին, Սուրեն Մանուկյանին, Վարդան Ալեքսանյանին:

 

 
ՖՈՒՌԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Նոյեմբերյան հատվածում լարված իրավիճակ էր: Արտերկրից Հայաստան բեռներ ներկրող եւ Հայաստանից ապրանքներ արտահանող խոշոր բեռնատարները դժվարանում էին հաղթահարել Նոյեմբերյան-Ջուջեւան, Ոսկեպար-Կիրանց լեռնային, ոլորապտույտ, ձյունապատ հատվածները: Ճանապարհի եզրին ֆուռերի խցանումներ էին: 10-20 ֆուռեր կանգնում էին իրար հետեւից՝ փակելով միջպետական ավտոճանապարհի լայնքի կեսը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:
Նշված ճանապարհը սպասարկում է Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ն: Այդ ընկերության աշխատակիցների շնորհիվ միջպետական ավտոճանապարհով երթեւեկությունը չփակվեց: Սակայն ձյունառատ ձմեռը վաղուց բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք չեն լուծվում:
2016թ. սեպտեմբերի 14-ից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածը վերանորոգման նպատակով փակվել է, խոշոր բեռնատարները անցնում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Արդյունքում՝ այդ ճանապարհով երթեւեկի ինտենսիվությունը մի քանի անգամ աճել է: Մինչեւ 40 տոննա բեռնված ֆուռերը չեն կարողանում հաղթահարել ձյունոտ, սառցապատ, լեռնային, ոլորաններով ճանապարհները: Ճանապարհաշինական ընկերության բանվորները ճանապարհին աղ ու ավազ են սփռում, սակայն երեկոյան ժամերին ճանապարհը սառչում է, աղն ու ավազն էլ չեն օգնում: 15 տարի առաջ կառուցված ճանապարհն արդեն մաշված է, փոսառատ, ինչը խանգարում է երթեւեկությանը:
«Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն քարշակ չունի, որ կարողանա ձյան, սառույցի վրա տեղապտույտ անող խոշոր բեռնատարներին օգնել: Այդ ընկերության տնօրեն Ֆլորա Անտոնյանն ասաց, որ իր ղեկավարած ընկերությունը պետական բյուջեից ճանապարհների ձմեռային պահպանության համար գումարներ է ստանում, սակայն դրանք բավարար չեն բազում տոննաներով աղ շաղ տալու, պետական հարկեր մուծելու, աշխատողներին աշխատավարձ վճարելու համար:
Նկատենք նաեւ, որ միջպետական ավտոճանապարհով անխափան երթեւեկությունն ապահովելու հարցում թույլ է ճանապարհաշինական ընկերություն-պետավտոտեսչություն ամենօրյա համագործակցությունը: Հարկ է, որ պետավտոտեսչությունը ճանապարհի վտանգավոր հատվածներում հսկողություն սահմանի եւ ամեն երեկո՝ ժամը 5-ից հետո, արգելի Նոյեմբերյան-Ջուջեւան եւ Ոսկեպար-Կիրանց հատվածներով խոշոր բեռնատարների երթեւեկը: Նման պրակտիկա իրականացվում է ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի մոտ: Ձմեռը շարունակվում է, միջպետական ավտոճանապարհով երթեւեկի խոչընդոտները՝ նույնպես:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ՄԱՆՐԱԿԵՐՏԸ
Սյունիքի մարզի Վարդավանք համայնքի ղեկավարի միակ թեկնածուն, ով անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններում չէր ընտրվել, պնդում է՝ ընտրողների նկատմամբ ճնշումներ են գործադրվել։ Այս գյուղում ընտրություններին մասնակցած 49 մարդկանցից 35-ը դեմ էր քվեարկել միակ թեկնածուին։
65-ամյա Համլետ Թորոսյանը, ով տարիներ շարունակ եղել է գյուղի դպրոցի տնօրենը, որոշել էր ընտրվելուց հետո գյուղում բարեփոխումներ անել։ Սակայն, ինչպես ինքն է ասում, «վերեւներից՝ մարզպետարանից» չեն թողել։
«Վատ ապրող ընտանիքներին փայտ են բաժանել, հետո անտառապետին ճնշել են, նա էլ ասել ա, որ ով ինձ ձայն տա, չի թողնելու անտառ մտնի։ Էն բուժքույրի ընտանիքին էլ, որ պիտի 4 ձայն տային ինձ, ասել են՝ եթե ինձ ընտրի, ավելի լավ ա գործի չգնա։ Իմ ընտրողներից 2 զինվորի էլ չեն թողել գան, որ ինձ ընտրեն»,- «Ազատության» հետ զրույցում պատմել է Թորոսյանը:
Չընտրված թեկնածուն նաեւ անճշտություններ է նկատել ընտրացուցակներում։ Ասում է՝ ընդամենը 54 ընտրող ունեցող գյուղում 74 հոգանոց ընտրացուցակ են կազմել, որում ընդգրկել են նաեւ մահացածներին ու գյուղը վաղուց լքած անձանց:
Վարդավանքում 40 օրից նոր ընտրություններ տեղի կունենան։

 

 

ԼՈՒԾԱՐՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում կլուծարի Եղեգնաձորում գտնվող «Վայոցձորառսպաս» ընկերությունը: Տեղեկացնենք, որ ընկերությունը 2005 թվականից սկսած գործունեություն չի ծավալում, ունի մեկ աշխատող՝ տնօրեն: Իսկ ընկերության պարտավորությունները անցած տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 2 մլն 395 հազար դրամ: Լուծարվող ընկերությունը ունի նաեւ աշխատավարձի պարտք, որը կազմում է 1 մլն 369 հազար դրամ: Նշենք, որ ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցման են ներկայացվել մեկ անգամ աճուրդով, իսկ 2014 թվականին ընկերության տարածքները ներկայացվել են աճուրդով վաճառքի, որը չի կայացել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2015 թվականին սահմանված կարգով շենքի 3-րդ հարկի ավելի քան 45 քմ տարածքն օտարվել է:

 

 

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ՝ ԼՂՀ-ԻՆ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդին համակարգիչներ կնվիրաբերի: Մասնավորապես ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը իր հաշվեկշռում գտնվող 12 մլն 838 հազար դրամ ընդհանուր արժողությամբ համակարգիչները եւ դրանց օժանդակ նյութերը կնվիրաբերի ԼՂՀ գործընկերներին:

 

 

5 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԱԳՆ-ԻՆ
ՀՀ կառավարությունը արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 5 մլն դրամ մարտի 16-ին Նյու-Յորքում ՀՀ-ի՝ ՄԱԿ-ին անդամակցելու 25-րդ տարեդարձի կապակցությամբ մշակութային միջոցառում կազմակերպելու նպատակով:




Լրահոս