«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունը ծրագրում է կուսակցության համագումար հրավիրել խորհրդարանական ընտրությունից հետո։ Նախատեսվում է, որ կուսակցության նախագահ պետք է դառնա Արմեն Մարտիրոսյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա պատվավոր նախագահ ու կրկին կմեկնի Հայաստանից։ Կուսակցության վերակենդանացում, սակայն, հնարավոր է, եթե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին հաջողվի հաղթահարել անցողիկ շեմը և հայտնվել ԱԺ-ում, այլապես ոչ միայն «Ժառանգությունը», այլև այս դաշինքի մաս կազմող շատ այլ ուժեր կդադարեցնեն իրենց գոյությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: