Նախընտրական իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից. Սերժ Սարգսյանի խոսքը չի հարգվում «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «Նախընտրական իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից: Կրկին Արարատի մարզում եւ կրկին ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի կողմնակիցների մասնակցությամբ երեկ հերթական միջադեպն է գրանցվել: ArmLur.am-ը տեղեկացրեց, որ այս անգամ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա գյուղում. Մուրադյանի կողմնակիցներից Արթուր Հայրապետյանը նախօրեին վիճաբանել է իր համագյուղացու՝ «Ծառուկյան» դաշինքի աջակից Աբրահամ Ադամյանի հետ: Երեկ նրանք կրկին հանդիպել են՝ խոսելու համար, բայց խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ: ՀՀԿ-ականը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել «Ծառուկյան» դաշինքի կողմնակցին. Ադամյանին երեկ ծանր վնասվածքներով հասցրել են Երեւան, որտեղ եւ վիրահատել են:

Մուրադ Մուրադյան

Նկատենք, որ սա արդեն նախընտրական չորրորդ միջադեպն է, եւ բոլոր միջադեպերի կիզակետում ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են: Բայց ուշագրավը մեկ այլ փաստ է. նախորդ շաբաթ Մասիսում ծեծկռտուք էր եղել նույն Մուրադ Մուրադյանի եւ ՀՀԿ թեկնածուներից Արայիկ Գրիգորյանի համակիրների միջեւ, որից հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում հանդիպել էր ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հետ ու հրահանգել զերծ մնալ բախումներից:

Սարգսյանը Մուրադյանի եւ Գրիգորյանի հետ նաեւ առանձնազրույց էր ունեցել: Բայց այդ հանդիպման հաջորդ օրվանից ՀՀԿ-ականները կրկին սկսեցին խախտել հրահանգը. ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանը ծեծի էր ենթարկել իր համագյուղացիներից մեկին՝ ՀՅԴ-ի օգտին աշխատելու համար: Մեկ օր անց էլ կոշտ խոսակցություն էր եղել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արագած Ախոյանի եւ «Ծառուկյան» դաշինքից նախկին հանրապետական Խաչիկ Մանուկյանի միջեւ:

Եւ վերջապես՝ չորրորդ միջադեպն էլ սա էր՝ Սայաթ-Նովա գյուղում դանակահարությունը: Այսքանից հետո մեկ եզրակացություն. Սերժ Սարգսյանի խոսքը չի հարգվում կուսակցության ներսում»:

Առավել մանրամասը՝ թերթի  այսօրվա համարում




Լրահոս