Մերկելը պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված գերմանական պարբերականի թղթակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին:

Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է, որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի: Գերմանիայի կանցլերը կոչ է արել Թուրքիային հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը:

Թուրքական «Sondakika» լրատվական կայքը, անդրադառնալով Մերկելի վերոնշյալ հայտարարությանը, նշել է, որ Գերմանայի կանցլերի խոսքերը կզայրացնեն նախագահ Էրդողանին:

«Յուջելն իր աշխատանքն է կատարել: Լրագրությունը պետք է անկախ լինի, լրագրողները պետք է կարողանան իրենց գործը անել: Գերմանիայում ազատության և անկախ մամուլի առկայությունը մեր ժողովրդավարության մի մասն է»,- ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն ունեցող լրագրող Դենիզ Յուջելը ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին պրոպագանդա անելու մեղադրանքով»:




Լրահոս