«Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը, որը գլխի սարսափելի վնասվածք էր ստացել «Դեպորտիվոյի» հետ խաղի վերջնամասում, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից.
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին՝ ահռելի աջակցության համար:
Ես հիմա անհամբերությամբ եմ սպասում, թե երբ նորից կկարողանամ մարզվել»,- Տորեսի խոսքերն է փոխանցում մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
32-ամյա ֆուտբոլիստը «Դեպորտիվոյի» խաղացողի հետ բախումից հետո ընկնելիս գլխով հարվածել էր խոտածածկին: Մոտ 5 րոպե բժիշկներն օգնություն էին ցուցաբերում Տորեսին, ինչից հետո նրան պատգարակի օգնությամբ դուրս են բերել խաղադաշտից և տեղափոխել հիվանդանոց: