178 մլն դրամ` Կառավարության ընթացիկ տարվա կոմունալ ծախսերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը մոտ 178 մլն դրամ է հատկացնելու ընթացիկ տարվա կոմունալ ծախսերի համար:

Միայն էլեկտրաէներգիայի համար կառավարությունը վճարելու է 97 մլն 231 հազար 500 դրամ, գազի համար՝ 35 մլն 813 հազար 200 դրամ, բջջային հեռախոսների ծառայությունների համար՝ 11 մլն 661 հազար 500 դրամ, իսկ ահա հանրային հեռախոսային ծառայությունների համար՝ 27 մլն դրամ:

Նշենք, որ խմելու ջրի վարձը ընթացիկ տարվա համար կազմել է 5 մլն 776 հազար 200 դրամ:




Լրահոս