Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է, որ թիմը լքելու մասին տեղեկությունը հայտարարելուց հետո իրեն ավելի հանգիստ է զգում:
«Չեմ ցանկանում խոսել «Բարսելոնայի» ապագա գլխավոր մարզչի մասին: Պարզապես ուզում եմ վայելել մնացած ամիսները` փորձելով էլ ավելի մեծ օգուտ տալ «Բարսելոնային»: Հիմա ինձ ավելի հանգիստ եմ զգում»,-ասել է նա: