07.03.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

Մարտի 7-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքով թիվ 4 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված, ազատազրկման մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, և Ղուկասյանի վստահված անձ Վարուժան Գաբրիելյանը: ԹԵՄԱ՝ Տրված է ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: Ներկայացվել է գրավի դիմաց Անդրիաս Ղուկասյանին կալանքից ազատելու դիմում:

***

Մարտի 7-ին, ժամը` 11-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում  Ռազմինֆո մասնագիտացված կայքի համակարգող ԿարենՎրթանեսյանը կխոսի սահմանային լարված վիճակի, հակառակորդի ակտիվացման և ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին:

***

ՄԱՐՏԻ 7-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի, «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հովհաննես Կարապետյանի, «Շտիգեն» ընկերության տնօրեն, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հայկ Շեկյանի ասուլիսը:

ԹԵՄԱ  –  «Լուսավոր սահման» նախագծի շրջանակում իրականացված աշխատանքների ամփոփում: Նախագծի նպատակն է հաղորդակցության արշավի և դրամահավաքի միջոցով սահմանամերձ բնակիչների համար ձեռք բերել լուսադիոդային լամպեր:

***

Մարտի 7-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանը և Տիգրան Աթանեսյանը:

Թեման՝ Նոր զարգացումներ փաստաբանների պալատում, հետապնդումներ փաստաբանների նկատմամբ:

***

Մարտի 7-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությաննախագահի խորհրդական  Գուրգեն Մարտիրոսյանը:

Թեման՝  Սպառողական շուկայում գների փոփոխությունները  2017թ-ի հունվար-փետրվարին:

***

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ ս.թ. մարտի 7-ին տեղի կունենան  «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական հանդիպումը Արմավիրի մարզի Արմավիր և Մեծամոր քաղաքների ընտրողների հետ, որին կմասնակցի ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հանդիպումը կսկսվի ժամը 13:00-ին Արմավիր քաղաքի մշակույթի տան դահլիճում, հասցե՝ Մ.Մաշտոցի 75:

***

Մարտի 7-ին, ժամը 19:00-ին «Օպուս 3» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա դասախոսություն՝ Երգ(վ)ող դաշնամուր թեմայով: Բանախոս՝ կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Արթուր Ավանեսով:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2

Մուտքն ազատ է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ նամակին կից:

***

Մարտի 7-ին, ժամը 11։30-ին թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնածուները ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ կշրջեն ընտրատարածքում և կզրուցեն քաղաքացիների հետ։

Երթը կմեկնարկի Դավթաշեն 3-րդ թաղամասում 12/6 հասցեում (ԵԼՔ դաշինքի շտաբից)։

Երթուղին հետևալն է՝

Ավտոերթ դեպի Սիլիկյան թաղամաս, շրջայց տեղում:

Ավտոերթ դեպի Մազմանյան՝ Գևորգ Չաուշի արձանի մոտ:

Այնտեղից՝ ոտքով երթ դեպի Բաշինջաղյան, Խորեն Խաչատրյան, Լենինգրադյան, Շինարարներ, Էստոնական, Հալաբյան, Մարգարյան փողոցներ։

***

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2017 թվականի մարտի 7-ին` ժամը 19.00-ին, կգումարվի հանձնաժողովի նիստ. օրակարգում հետևյալ հարցերն են`

1.«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումի մասին

2.Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների տրված հերթական համարների մասին:




Լրահոս