Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի ընտրարշավին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նրանց շահերը ներկայացնող Կարեն Մեժլումյանը:
Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ գիշերը 01:00-ի դրությամբ այդ միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցված չի եղել, իսկ բերման ենթարկվածներն էլ ազատ են արձակվել: Նա հավելեց, թե այժմ Վաղարշապատ է գնում՝ մանրամասները պարզելու նպատակով:
Հիշեցնենք, որ երեկ ՕՐՕ դաշինքը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։