
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վարակվել է գրիպով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ մոտ չնայած համաճարակային իրավիճակը նվազում է, այնուամենայնիվ, իրավիճակը դեռևս լուրջ է մնում: Դմիտրի Անատոլևիչին լավ չպահեցին»,-ասել է Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ մարտի 14-ին Մեդվեդևը պետք է մի շարք հանդիպումներ անցկացներ, այդ թվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: