Բարսեղ Բեգլարյանին թալանելու գործով. ի՞նչ փուլում է այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանած ընկերության աշխատակիցներից Կոստանտին Կոստանյանը ընդունել է իր մեղքը եւ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի իր գործով դատական քննությունը իրականացվի արագ կարգով:

Արդյունքում, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը բավարարել է կալանավորի միջնորդությունը, եւ Կոստանտին Կոստանյանի գործը առանձնացվել է եւ կքննվի արագացված կարգով:

Հիշեցնենք՝ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կ. Կոստանյանը ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ, իսկ մեկ այլ մենջեր Միշա Վարդանյանն էլ՝ 46.8 միլիոն դրամ:




Լրահոս