Միջուկային ճգնաժամի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում կիրակի՝ ապրիլի 19-ին, հաղորդում է Axios-ը ՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
«Բանակցությունները ( ԱՄՆ-ի և Իրանի միջև – խմբ.) նախատեսվում է անցկացնել Իսլամաբադում, հավանաբար կիրակի օրը», – գրում է պորտալը։
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ևս մեկ հանդիպում կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթավերջին՝ երկրների միջև շարունակվող հրադադարի ֆոնին։



























