«Ռեալ»-ը կրկնել է Պրիմերայի ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղում գոլի հեղինակ է դարձել (3:0): Նա  դարձավ մադրիդյան ակումբի 19-րդ ֆուտբոլիստը, ով ընթացիկ մրցաշրջանում գոլի հեղինակ է դարձել:

«Ռեալը» կրկնել է իսպանական ռեկորդը: 1994/95 մրցաշրջանում 19 տարբեր ֆուտբոլիստ գոլ էին խփել «Վալենսիայի» կազմում, իսկ մեկ տարի անց մադրիդյան թիմը կրկնել էր այդ նվաճումը: Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է թիմի բոլոր գոլերի 25%-ը (19 գնդակ), իսկ ևս 8 ֆուտբոլիստ աչքի են ընկել նվազագույնը երկու անգամ:




Լրահոս