
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցությունն ու գործի այդ արաբական երկրում ԱՄՆ-ի հետ համատեղ, փոխանցում է Anadolu-ն: Այս մասին հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում:
Էրդողանը դրական է գնահատել Հոմսում սիրիական ավիաբազայի ուղղությամբ ամերիկյան հրթիռային հարվածը, որը պատասխան էր Իդլիբ նահանգի Հան-Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակմանը:
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կմիանա ԱՄՆ-ին, կամ, ծայրահեղ դեպքում, կդադարի աջակցել Ասադին»,- ասել է Էրդողանը: