ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված հեռագրում (հանրապետության անկախացման 71-րդ տարեդարձի կապակցությամբ) քննադատել է ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծումն ու աջակցել նրան, փոխանցում է Yonhap գործակալությունը:
«Մենք քննադատում ենք Ձեր երկրի դեմ ԱՄՆ-ի վերջին ագրեսիան»,-ասվում է Կիմ Չեն Ինի հեռագրում:
«Մենք ևս մեկ անգամ մեր վճռական աջակցությունն ենք հայտնում սիրիական կառավարությանն ու հանրապետության ժողովրդին»,-նշվում է Կիմ Չեն Ինի հեռագրում: