ՖՈՏՈ. Կալանավորի գրպանում եղած ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է դարչնագույն զանգված պարունակող փաթեթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին` ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձած կալանավորված անձ Ս. Պ.-ի անձնական զննությամբ վերջինիս գրպանում եղած ծխախոտի տուփի միջից հայտնաբերել են 1,4 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն զանգված պարունակող փաթեթ:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս