22.04.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ապրիլի 22-ին, ժամը 10։30-ին սիրով հրավիրում է Grand Hotel Yerevan ( Երևան, Աբովյան 14), որտեղ նախատեսված է Հայաստանում  ժամանակակից արվեստի առաջին  տրիենալեին նվիրված ասուլիսը ( տրիենալեի մասին մանրամասն՝ կից հաղորդագրությամբ)։

Ասուլիսին կմասնակցեն նաև տրիենալեի համադրող Ադելինա Ջյուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգը, համահամադրող Ռուբեն Արևշատյանը, «Արվեստների հայկական խորհրդի» տնօրեն Մարինե Հարոյանը և «Արվեստ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Անուշ Զեյնալյանը։

***

Ապրիլի 22-ին, ժամը` 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  ցեղասպանության զոհ դարձած ազգերի ու 1915 թվականի ոճրագործության մասին կխոսեն «Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը և եզդիների հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը:

***

Ապրիլի 22-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Քննարկման թեման` միջազգային հանրության կարծիքի ձևավորման խնդիրները կապված Հայոց ցեղասպանության հետ:

**

Ապրիլի 22-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին: ԹԵՄԱ՝ Հայոց մեծ եղեռնի հերթական տարելիցը՝ ցեղասպանությունների միջազգային ճանաչման գործընթացի համատեքստում:

**

ԱՊՐԻԼԻ 22-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԳԱԱպատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, իրավական դաշտում իրականացվող աշխատանքները, Թուրքիայիքայլերն ու հնարավոր զարգացումները:

**

Ս. թ. ապրիլի 22-ին, ժամը 15:00-17:00-ն, Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված «Հուշաքարտեզ» խորագրով միջոցառումը, որին կմասնակցեն 1915 թ․ ցեղասպանությունը վերապրածների ժառանգները՝ Հայաստանից և սփյուռքից:

 
Հուշ-ցերեկույթի ընթացքում մասնակիցները կներկայացնեն արհավիրքին դիմակայած իրենց նախնիների պատմությունները: Նրանց զրույցներին զուգահեռ՝ մասնակից երեխաները կգունազարդեն պատմական Հայաստանի քարտեզը:
 
Հուշի ծվեններից ուրվագծված սավան-քարտեզի յուրաքանչյուր պատառիկ կխորհրդանշի մի ընտանիքի (տոհմի) պատմությունն ու անունը:

Այս ստեղծագործությունը կարող է համարվել մեր օրերում ստեղծված յուրահատուկ փաստաղբյուր և ազգային հիշողության պահպանման ինքնատիպ դրսևորում: 




Լրահոս