Ի՞նչ կտա Ագրամունտի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն քվեարկել է կազմակերպության գործող նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին:

«Ժողովուրդ»-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհանես Իգիթյանից հետաքրքրվեց, թե որքանով Ագրամունտի հեղինակազրկելու վրա ազդեցություն ունեցավ նաեւ նրա ադրբեջանամետ լինելը. «Ադրբվեջանի հետ իր կոռումպացված հարաբերություններին մենք բոլորս ականատես ենք եղել, որ դա մեծ ազդեցություն չի ունեցել իր պաշտոնից հեռանալու համար անցյալում, իհարկե եղել են ընդհանրապես բազմաթիվ սկանդալային հոդվածներ իր երկրում մինչեւ իսկ նախարար լինելը: Իր համբավի վրա ազդել է, բայց դա չհանդիսացավ պատճառ եւ առիթ իր հրաժարականի համար, բայց էական ազդեցությունն ունեցել է Ռուսաստանի պատվիրականության կազմում Սիրիա մեկնելը»,- ասաց Իգիթյանը:

Իսկ հարցին, թե նրա հրաժարականը ինչ կտա Հայաստանին, Իգիթյանը նշեց. «Առաջին հերթին ԵԽԽՎ-ին, երկրորդը՝ մեզ, որովհետեւ այս մարդը լրիվ վարկաբեկում էր ԵԽԽՎ-ն, նաեւ հաշվի առնելով իր վաղուցվա կապերը Ադրբեջանի հեը եւ Ռուսաստանի հետ, տանում էր կողմնապահ գործունեություն, որը հարիր չէ ԵԽԽՎ-ին եւ հատկապես ԵԽԽՎ-ի նախագահին»,-նշեց Իգիթյանը՝ հայտնելով նաեւ, որ կարծես թե Ագրամունտը ցանկանում է այս իրավիճակը ձգձգել մինչեւ հաջորդ նստաշրջան, թե ինչու հայտնի չէ:

Իգիթյանը տեղեկացրեց նաեւ, որր ուկրանիական մամուլում նկատել է, որ ԵԽԽՎ նախագահ դառնալու հայտ ցանկանում է ներկաայցնել ուկրանիական կազմից, սակայն դրա մասին դեռ վաղ է խոսելը:




Լրահոս