ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը՝ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման անցկացման մասին տեղեկատվություն դեռևս չկա: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Դիվանագետը նշել է, որ համանախագահները որևէ տեղեկատվություն չունեն նման հանդիպման անցկացման ամսաթվի մասին:

Խոսելով Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած հանդիպման մասին, Հոգլանդը նշել է, որ հանդիպումը եղել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի նախաձեռնությունը: Դիվանագետը նաև հավելել է, որ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:

Նշենք, որ նախարարների մակարդակով հանդիպման ժամանակ ակնկալվում էր Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման հարցով քննարկում:




Լրահոս