ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը կասեցրեց նախորդ որոշումներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ կասեցվել է նախկինում ընդունած որոշումներից մեկի գործողությունը՝ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարմամբ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրների լուծման օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված:

Դա ենթադրում է համապատասխան փոփոխությունների նախաձեռնում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում՝ շահագրգիռ պետական և ոչ պետական կազմակերպությունների լայն մասնակցությամբ: Որոշմամբ առաջարկվում է կասեցնել քվոտայի պահանջի կիրարկումն ապահովող իրավական ակտի գործունեությունը մինչև 2018թ. հուլիսի 1-ը:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս