Ովքեր են մինչ օրս վաստակավոր արտիստի կոչում ստացած 116 անձինք, և ինչ չափանիշներով է կոչումը տրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն անգամ, երբ ՀՀ նախագահի հրամանագրով այս կամ այն անձին վաստակավոր արտիստի կոչում է տրվում, բուռն քննադատություններն անպակաս են լինում: Վառ ապացույցը երեկ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունն էր, որի ժամանակ քննադատության արժանացավ երգիչ Ռազմիկ Ամյանին վաստակավորի կոչում տալու որոշումը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` ArmLur.am-ը կներկայացնի, թե ինչ չափանիշներով է տրվում վաստակավոր արտիստի կոչումը:

Նախ նշենք, որ այդ կոչումը հիմնադրվել է 2002 թ. ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Վերասահմանվել է 2004 թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով:

Կրկին վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

2002-2014 թթ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում էր թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացմանը նպաստելու համար։

2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։ 2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, ինչպես նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։

Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից մինչ օրս) կոչումը շնորհվել է 116 անձի։ Կոչումը ստացածներից 115-ը ՀՀ, 1-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ քաղաքացիներ են։ Կոչում ստացած 116 անձանցից 69-ը տղամարդ են, 47-ը՝ կին։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

2008 թ. – 16,
2009 թ. – 7,
2010 թ. – 9,
2011 թ. – 25,
2012 թ. – 14,
2013 թ. – 10,
2014 թ. – 16,
2015 թ. – 18,
2016 թ. – 1 անձի։

Ըստ գործունեության ոլորտի պատկերը հետևյալն է.

երաժիշտներ – 33՝

Մարինե Աբրահամյան-դաշնակահարուհի,

Արմեն Բաբախանյան-դաշնակահար,

Նորայր Դավթյան-դիրիժոր

Արտեմ Խաչատուր-թառահար

Ալեքսանդր Կոսեմյան-ալտահար,

Աշոտ Գալստյան-հոբոյահար,

Վիգեն Հակոբյան-քամանչահար,

Արամ Թալալյան- թավջութակահար,

Հայկ Հովակիմյան – գլխավոր դիրիժոր,

Հովհաննես Դարբինյան – թառահար,

Մերուժան Արմենակի Տեր-Մինասյան-կոնցերտմայստեր

Գագիկ Մալխասյան- երաժշտական դպրոցի տնօրեն

Գայանե Աբրահամյան –  սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր

Տիգրան Գևորգյան – կոնցերտմայստեր,

Արմեն Գրիգորյան – դուդուկահար,

Հայկազ Հակոբյան – գործիքային մասի ղեկավար,

Վյաչեսլավ Մանուչարյան – կոնցերտմայստեր,

Մարինե Դևինյան – երաժիշտ,

Լևոն Թևանյան – դիրիժոր,

Կարինե Հովհաննիսյան – քանոնահարուհի,

Արմեն Մեսրոպյան – թավջութակահար,

Կարմեն Թոսունյան- ջութակահար,

Սերգեյ Խաչատրյան – ջութակահար,

Հակոբ Ջաղացպանյան – կիթառահար,

Կամո Սեյրանյան – դուդուկահար,

Հայկ Մելիքյան – դաշնակահար,

Վարդան Բաղդասարյան – քամանչահար,

Արուս Աճեմյան- դաշնակահարուհի,

Վարազդատ Խաչումյան – ջութակահար,

պարարվեստի գործիչներ – 5`

Ասատուր Կարապետյան-պարուսույց,

Զավեն Հարությունյան – բալետային խմբի մենակատար

Սոնա Առուստամյան –  բալետային խմբի մենակատար

Մարիա Դիվանյան – բալետի մենապարուհի,

Ժակելինա Սարխոշյան –  մենապարուհի

երգիչ-երգչուհիներ – 40`

Աննա Մայիլյան-երգչուհի,

Արսեն Գրիգորյան (Մրո)-երգիչ,

Սուսաննա Սաֆարյան – երգչուհի,

Սաշա Պողոսյան- մեներգիչ,

Միքայել Հովակիմյան-մեներգիչ,

Ռուբեն Սահակյան – երգիչ,

Արամո – երգիչ,

Հասմիկ Հարությունյան-մեներգչուհի,

Արուսյակ Գուլանյան – երգչուհի,

Ստեփան Դալլաքյան -մեներգիչ,

Դավիթ Ամալյան – երգիչ,

Ֆորշ – երգիչ,

Ներսիկ Իսպիրյան – երգիչ,

Գևորգ Հակոբյան – մեներգիչ,

Գայանե Հովհաննիսյան- երգչուհի,

Ալլա Լևոնյան- երգչուհի,

Գայանե Ներսիսյան-երգչուհի,

Ռադիկ Գաբրիելյան – երգիչ,

Արման Հովհաննիսյան – երգիչ,

Մկրտիչ Մկրտչյան- երգիչ,

Զարուհի Բաբայան – երգչուհի,

Նարինե Վարդանյան – երգչուհի,

Անդրե – երգիչ,

Անուշ Արշակյան – երգչուհի,

Ինգա Արշակյան – երգչուհի,

Ալիկ Գյունաշյան- երգիչ,

Համլետ Գևորգյան- երգիչ,

Էռնա Յուզբաշյան – երգչուհի,

Մադլեն Ասրյան – երգչուհի,

Արմենչիկ – երգիչ,

Հարութ Փամփուկչյան – երգիչ,

դերասաններ – 38`

Իրա Հարությունյան-դերասանուհի,

Արմեն Ղազարյան – դերասան,

Հայկուհի Խուդավերդյան – դերասանուհի,

Կարպիս Շամլյան –  դերասան,

Ալեքսանդր Թաքլչյան- դերասան,

Լուսինե Սարգսյան- դերասանուհի,

Ալլա Վարդանյան – դերասանուհի,

Անահիտ Բաբելյան-դերասանուհի,

Բագրատ Գևորգյան – դերասան,

Արա Դեղտրիկյան – դերասան,

Վերոնիկա Սարոյան- դերասանուհի,

Էդուարդ Գասպարյան – դերասան,

Գոհարիկ Իգիտյան – դերասանուհի,

Հասմիկ Ալեքսանյան – դերասանուհի,

Վոլոդյա Հովհաննիսյան – դերասան,

Վանիկ Մկրտչյան- դերասան,

Արտաշես Շահվերդյան- դերասան,

Նունե Վարդանյան – դերասան,

Գայանե Մկրտչյան- դերասանուհի,

Կարինե Ջանջուղազյան – դերասանուհի,

Ալբերտ Սաֆարյան – դերասան,

Գրիգոր Բաղդասարյան – դերասան,

Նարինե Գրիգորյան – դերասանուհի,

Աննա Շամցյան- դերասանուհի,

Ռուզան Գասպարյան – դերասանուհի,

Հովակ Գալոյան – դերասան,

Լուիզա Ղամբարյան – դերասանուհի,

Ժան Նշանյան – դերասան,

Շանթ Հովհաննիսյան – դերասան,

Սամվել Փիլոյան- դերասան,

Շաքե Նշանյան – դերասանուհի,

Արշալույս Հարությունյան – դերասան,

Գրիգոր Գաբրիելյան – դերասան,

Ջուլիետա Բաբայան- դերասանուհի,

Ռաֆիկ Խառատյան- դերասան,

Տիգրան Գաբոյան – դերասան




Լրահոս