Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործերն արդեն էլ լավ չեն։ Նա պատրաստվում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը վաճառել ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանին։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Ռուբեն Հայրապետյանը «Հայկական զարգացման բանկի» վաճառքից հետո ազատվում է նաև Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ից, քանի որ մտադիր է լքել երկիրը։
«ՀՖՖ նախագահը նաև մտահոգություն ունի, որ իր տղան՝ Ռաֆիկ Հայրապետյանը, չի կարողանալու մարզական ակումբը ճիշտ կառավարել՝ առանց իր մասնակցության։ Այդ նպատակով «Հարսնաքար» ռեստորանային համալիրն ու ֆուտբոլի ակադեմիայի հարող տարածքում ևս մեկ ռեստորանային համալիր է կառուցում, որպեսզի տղային անգործ չթողնի»,- գրել է թերթը: