Հերթական «անակնկալ» նորությունը Սերժ Սարգսյանի համար. ինչպե՞ս է «արդարանալու» այս անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բահրեյնը խզում է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թագավորության պետական ԶԼՄ-ներին։

Նշենք, որ Կատարին մեղադրել են այն բանի համար, որ վերջինս աջակցում է ահաբեկչությանն ու խառնվում Բահրեյնի ներքին գործերին։ Բահրեյնն իր քաղաքացիներին հրամայել է լքել Կատարը 14 օրվա ընթացքում։ Երկրների միջև օդային և ծովային հաղորդակցությունը դադարեցվել է։

Սաուդյան Արաբիան ևս խզել է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցրել տրանսպորտային հաղորդակցությունը: Այս երկիրը նաև կոչ է արել բոլոր եղբայրական երկրներին ու ընկերություններին նույնն անել։

Բահրեյնից ու Սաուդյան Արաբիայից հետո Կատարի հետ հարաբերությունների խզման մասին հայտարարել է Եգիպտոսը:

Ու մինչ մի շարք երկրներ խզում են իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատար պետության հետՙ Սերժ Սարգսյանը նոր է սկսում հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը մայիս 14-ին Կատարի պետություն էր մեկնել և բանակցություններ վարել այդ երկրի ղեկավարության հետ: Բանակցությունները հիմնականաում վերաբերվել էին ներդրումներ կատարելուն:

Եվ այս դեպքում Սերժ Սարգսյանը կարող է տհաճ իրավիճակում հայտնվել, երբ սկսեն քննադատել նրան` հենց այս փուլում Կատարի պետության հետ բանակացելու համար:




Լրահոս