Armenian text to speach

Թբիլիսիի հայկական թատրոնը միանում է հայաստանյան «Մշակութային կանգառ» ծրագրին. տոմսերը կվաճառվեն հունիսի 13-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրով Հայաստանի մի շարք համայնքներում հունիսի երկրորդ կեսին ելույթ կունենա Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բայանդուրյան):

Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն իր խաղացանկային՝ Սանդլաժի «Օրը՝ անձրևոտ…» (բեմադրությունը՝ Ա. Բայանդուրյանի) ներկայացմամբ հունիսի 18-ին հանդես կգա Սպիտակի Մշակույթի տանը, հունիսի 19-ին՝ Հաղարծնի Մշակույթի տանը, հունիսի 20-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 21-ին՝ Ստեփանավանի Ա.Մարգարյանի անվան մշակույթի տանը, հունիսի 22-ին՝ Իջևանի Մշակույթի տանը, հունիսի 23-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 24-ին՝ Ալավերդու Մշակույթի տանը:

Տոմսերի վաճառքը կսկսվի հունիսի 13-ից՝ տեղական տոմսարկղերում։
Այն ներկայացումների տոմսերի գինը, որոնք նախատեսված են թատրոնների բեմում, նույնն է, ինչ տեղական թատրոնի ներկայացումների տոմսերի գինն է, մյուս վայրերում ներկայացումների տոմսերի արժեքը 300-500 դրամ է։




Լրահոս