Օպտիմալացումները չշրջանցեցին նաև ԱԻՆ-ը. կկրճատվի 40 հաստիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները  միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին կառավարության որոշման նախագիծը: Այս նախագծով նախատեսված է կրճատել 40 հաստիք: Նշվում է, որ այս նախագծի ընդունումը 2018 թվականի և այլ տարիների պետական բյուջեում առաջացնում է տարեկան շուրջ 77 միլիոն դրամի տնտեսում:

Առաջարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կառուցվածքում կատարել փոփոխություն և առկա 24 հաստիքից կրճատել 10 միավորը: «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առաջարկվում է  վերանվանել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»  պետական ոչ առևտրային կազմակերպության:




Լրահոս