Ո՞ւմ համար է 10 մլն 360 հազար դրամով կառավարության աշխատակազմը երկու ավտոմեքենա գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը անցած տարեվերջին գնել է երկու հատ սեդան թափքով ավտոմեքենա: Պարզվում է, որ գնված ավտոմեքենաները 2016 թվականի արտադրության «Հյունդայի Ակցենտ» մակնիշի են: Ի դեպ, դրանք ըստ ձեռքբերման պայմանագրի ունեն սպիտակ գույն:

Նշենք, որ կառավարությունը ավտոմեքենաները գնել է «Մագաս ինվեստ» ընկերությունից: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ավտոմեքենաների համար կառավարությունը պետական միջոցներից ծախսել է 10 մլն 360 հազար դրամ: Այսինքն մեկ ավտոմեքենայի դիմաց վճարել է 5 մլն 180 հազար դրամ: Իսկ երկու ավտոմեքենաների համար կառավարությունը համապատասխան վճարումները կատարել է անցած տարվա վեջին: Սակայն պաշտոնական փաստաթղթում որեւէ տեղեկություն նշված չէ, թե դրանք կոնկրետ որ պաշտոնյայի համար են:




Լրահոս