ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Արթուր Մանուկյանի` ԲՀԿ-ական նախկին պատագամավոր Աբրահամ Մանուկյանի որդու հայտարարագիրը բավական ուշագրավ է: Նա ունի մեկ բնակարան, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ: Բացի այս, նա ունի երեք հատ ավտոմքենա` «Bentley Continent AL 6.0», «BMW X5 4.6 IS» եւ «Gaz 311000»: Արթուր Մանուկյանը հայտարարագրել է, որ մեկ ընկերությունում ունի 800 հազար դրամի չափով բաժնեմաս:
Իսկ պատգամավորի դրամական միջոցները կազմում են 225 մլն դրամ, 620 հազար դոլար եւ 180 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած իր աշխատավարձը` տարեկան 2 մլն 310 հազար դրամ: Նշենք, որ Արթուր Մանուկյանը բազմաթիվ անգամ հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ թմրանյութեր, ապօրինի զենք, զինամթերք եւ այլ մեղադրանքների շրջանակներում: