Աղջիկ փախցնելու համար գյումրեցի տղաները հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ Հարություն Գրիգորյանը, հարգելի պատճառներով անունը փոխված է, որոշել է աղջիկ փախցնել եւ իր մտադրությունը իրականացնելու համար համաձայնություն է ձեռք բերել իր ընկերներ Սասուն Հարությունյանի հետ եւ ասել, թե մի աղջիկ կա, որին ցանկանում են առեւանգել, բայց այնպես պետք է անեն, որ հանկարծ աղջկան չցավեցնեն: Արդյունքում Հարություն Գրիգորյանը իր այս մտադրությունն իրականացնելու համար գործին խառնվել են նրա մյուս ընկերները` Դավիթ և Արմեն Ղազարյանները, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել իրենց ընկերոջը:
Ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով բացահայտ առևանգել են Գյումրու բնակչուհի Ս. Հայրապետյանին: Արդյունքում տղաները հայտնվել են դատարանում: Տեղեկացանք, որ վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով` մարդ առեւանգելը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Ի դեպ, տղաներից երկուսին ստորագրությամբ ազատ են արձակել, իսկ երկուսին ազատ են արձակել գրավի դիմաց: