ArmLur.am-ի հետ զրույցում Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանն (Ասոն) իր տևական լռությունն ու պասիվ գործունեությունը կապում է նախընտրած երաժշտական ոճի հետ, բայց այնուամենայնիվ երգիչը չի դժգոհում՝ ավելի լավ է պասիվ լինել, բայց կարևոր գործ անել:
Ասոն մենահամերգի հնարավորություն դեռ չունի, բայց հույսը չի կտրում, իսկ այսօրվա շոու-բիզնեսը նա համարում է ընդամենը բիզնես, որը կապ չունի արվեստի եւ մշակույթի հետ:
Ասոն ցավով է նշում, որ այսօրվա շնորհալի երիտասարդներն ուսում առնելուց հետո, մտնելով նոր կյանք, տարբեր դժվարությունների հանդիպելով, իրենց տարիների ուսումը հնչեցնում են ռեստորանների բեմերից: Նրա կարծիքով՝ մեր երկրում համերգային շարժը քիչ է, եւ մարդիկ չեն հասցնում միջին աշխատավարձով կոմունալ միջոցները հոգալ:
Ասում են՝ բոլորը կողմ են ժողովրդական երգերի նորովի գործիքավորմանն ու մատուցմանը: Իսկ Արսեն Գրիգորյանի դիրքրոշումն այլ է՝ երգ չպետք է ձևափոխվի:
Ասոն, անդրադառնալով արվեստագետների քաղաքականություն մտնելուն, նշեց, որ վերջերս իր հետ նման մի դեպք պատահել է, սակայն նա փաստում է մեկ բան, որ դա իր աշխատանքն է, որի համար վարձատրվում է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան