Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կարեն Շահնազարովին հոբելյանի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ:

«Դուք կինոյի մեծագույն վարպետներից եք՝ հռչակավոր ռեժիսոր և պրոդյուսեր, որի ֆիլմերը բարձր են գնահատվել թե՛ հանդիսատեսի, թե՛ կինոգետների կողմից:
Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր ֆիլմերը խորհրդային և ռուսական կինոյի տարեգրության փայլուն էջերից են:

Ձեր արվեստը սիրված և սպասված է Հայաստանում, իսկ հասարակական գործունեությունը, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը դրվատանքի և բարձր գնահատանքի են արժանի»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ: «Դուք կինոյի մեծագույն վարպետներից եք՝ հռչակավոր ռեժիսոր և պրոդյուսեր, որի ֆիլմերը բարձր են գնահատվել թե՛ հանդիսատեսի, թե՛ կինոգետների կողմից: Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր ֆիլմերը խորհրդային և ռուսական կինոյի տարեգրության փայլուն էջերից են: Ձեր արվեստը սիրված և սպասված է Հայաստանում, իսկ հասարակական գործունեությունը, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը դրվատանքի և բարձր գնահատանքի են արժանի»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:




Լրահոս