ԱԻՆ խնդիրների օրակարգում է աղետներին երեխաների պատրաստվածության հիմնահարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց «Սեյվ դր չիլդրեն» (Save the children) կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ` ԱՌՆ ծրագրի համակարգող  Գուրամ Մատիաշվիլիին և Կրթության և երիտասարդության հարցերով փորձագետ Իռեն Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աղետների ռիսկի նվազեցման ոլորտում «Սեյվ դր չիլդրեն» կազմակերպության  հետ համատեղ  իրականացվող միջոցառումների ուղություններն ու նպատակները «Հարավային Կովկասում Եվրոպական միության Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) կողմից աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջամտությունների ինստիտուտցիոնալացումը, վերարտադրումն ու տարածումը» ծրագրի շրջանակում:

Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված կրթական տեղեկատվական նյութերի թվայնացման և մեկ ընդհանուր հարթակում այդ նյութերի հավաքագրման վերաբերյալ, որպեսզի վերջիններս հեշտ հասանելի լինեն հասարակության բոլոր շահառու խմբերի համար: Կողմերը կարևորեցին աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը կրթական ծրագրերում՝ նպատակ ունենալով ուսուցման միջոցով բարձրացնել աղետներին և արտակարգ իրավիճակներին երեխաների պատրաստվածության մակարդակը:

Քննարկվեցին նաև աղետների ռիսկի նվազեցման հարցում ԶԼՄ-ների դերակատարության խնդիրները՝ որպես կրթական բաղադրիչ պարունակող տեղեկատվության տարածման լավագույն միջոց և գործընկեր: Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև կրթական միջոցառումներ նախաձեռնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար՝ արտակարգ իրավիճակների և պատահարների լուսաբանումն առավել արդյունավետ և ուսուցանող դարձնելու նպատակով:




Լրահոս