
Հուլիսի 30-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 7 շենքի 2-րդ մուտքի 4-րդ հարկում քաղաքացիներն արգելափակվել են վերելակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին: